" https://www.yerkir.am/ "

 

Մեկնարկել է՝ Արցախի Հանրապետության 33-ամյակին նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Նշվում է, որ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրովմիջոցառումը  նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։
Միջոցառումը սկսվեց մեր րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հերոսների։ Այնուհետեւ հնչեցին Հայաստանի ու Արցախի պետական հիմները։

Մինչ այդ, լրագրողների հետ զրույցում, Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, լրագրողների հետ զրուցում, խոսելով Արցախ վերադառնալու հնարավորությունների և իրավունքների մասին, ասաց․ «Ամբողջ Սփյուռքն արցախցու կողքին է, որ վերականգնվենք․ այս օրակարգը մեզ համար չի փակվելու»։