" https://www.alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – ԵՏՅ Առեւտրի նախարար Անդրէյ Սլեպնիովը եւ Ռուսաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Քազեմ Ջալալին քննարկել են ԵԱՏՄ-Իրան գործարար երկխօսութեան նախապատրաստումը, որը նախատեսւած է հոկտեմբերի 1-ին Երեւանում Եւրասիական տնտեսական համաժողովի ֆորումի շրջանակում։

Ըստ ԵՏՅ-ի՝ կողմերը վստահութիւն են յայտնել, որ գործարար երկխօսութիւնը կը դառնայ ֆորումի առանցքային իրադարձութիւններից մէկը եւ հնարաւորութիւններ կը բացի միութեան երկրների բիզնեսների եւ իրանական ընկերութիւնների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման համար՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ Ազատ առեւտրի համաձայնագիր նոր լոյսի ներքոյ:

«Մեր գործարար շրջանակները առանձնայատուկ հետաքրքրութիւն են ցուցաբերում գործընկերների հետ լոգիստիկայի, ենթակառուցւածքների, ինչպէս նաեւ առեւտրային գործառնությիւնների պարզեցման, դրանց թւում՝ վճարումներ կատարելիս համագործակցելու առումով»,- ընդգծել է Սլեպնիովը։

Բացի դրանից, հանդիպման մասնակիցները լիաֆորմատ ազատ առեւտրի համաձայնագրի վաւերացման առաջընթացի եւ ընթացիկ եւ յաջորդ տարում ԵՏՅ-ի եւ Իրանի միջեւ համագործակցութեան զարգացման ծրագրերի վերաբերեալ տեղեկութիւններ են փոխանակել: