" https://alikonline.ir/political/24726 "

 

Յունիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին  են այցելել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուջթաբա Ամանին եւ դեսպանատան քաղաքական պատասխանատուները։ Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը։

Հանդիպման ընթացքում  քննարկւել է Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը եւ  այս  շրջանակում փոխանակւել են կարծիքներ։

Վեհափառ Հայրապետն անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտել է արցախահայութեան վերադարձի իրաւունքը՝ միջազգային հովանաւորութեամբ եւ յիշեցրել Ադրբեջանում պահւող հայ քաղաքական բանտարկեալների շուտափոյթ ազատ արձակման հրամայականը։

Այս հարցով նա խնդրել է Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնն ու բարի դրացիութիւնը: