" https://www.alikonline.ir "

 

Արցախի ռազմագերիների խնդրի լուծումը միջազգային ջանքեր է պահանջում

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում  Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանն իր ինստագրամային էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին, ԱԳՆ-ում հանդիպել է արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ:

Հանդիպման ընթացքում, պատգամաւորը բարձր է գնահատել ԱԳ նախարարի  իրատեսական եւ յստակ մօտեցումները, եւ անդրադարձել  միջազգային ու տարածաշրջանային կարեւորագոյն խնդիրներին:  

Արաղչին հանդիպմանը  թւարկել է Իրանի Իսլամական Հանրապետութեան  ազգային շահերի դէմ սպառնալիք համարւող մի շարք խնդիրներ, այդ թւում՝ Իսրայէլի ռեժիմի վտանգաւոր էութիւնը։

Գեղարդ Մանսուրեանն իր մտահոգութիւնները ներկայացնելով հարաւկովկասեան տարածաշրջանի անվտանգային  սպառնալիքների շուրջ, անդրադարձել է արցախահայութեան հետ կատարւած իրողութեանը, եւ  նախարարից դիւանագիտական ​​աջակցութիւն է խնդրել արցախահայութեանն իր բնօրրան ու բնակավայրեր վերադառնալու, ինչպէս նաեւ պատերազմից շուրջ 4 տարի անց, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։