Սիրելի հայրենակիցներ,

Ուրբաթ՝ մարտի 1-ին կայանալու են Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւնները:

Այս ընտրութիւնները կարեւորւում են այն իմաստով, որ խորհրդարանը որպէս երկրի օրէնսդրական կենտրոն, ոչ միայն հանդիսանում է դատական եւ գործադիր ուժերը միացնող օղակը, այլ նաեւ ամենայարմար վայրն է քաղաքական զանազան ուժերի շփման, ինչի արդիւնքում կարելի է առաւել զարգացնել յարաբերութիւնները եւ ընդհանուր եզրեր գտնել խնդիրների եւ խոչընդոտների փարատման ուղղութեամբ:

Սիրելի ժողովուրդ, իրանահայութեանը՝ որպէս փոքրամասնութիւն, լայն հնարաւորութիւն է ընձեռւած երկրի խորհրդարանում երկու պատգամաւոր ունենալու իրաւունքով: Հայ պատգամաւորն իր խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ, պետական եւ քաղաքական այրերի հետ իր շփումների արդիւնքում կարողանում է հանդիսանալ համայնքը, ազգային իշխանութիւնն ու պետութիւնը միացնող օղակը, որի շնորհիւ տեղի է ունենում փոխ-համագործակցութիւն՝ զանազան բնագաւառներում:  

Ուստի, ելնելով այս հանգամանքից, բոլորս մեր մասնակցութիւնը պէտք է ունենանք առաջիկայ ընտրութիւններին եւ լաւապէս օգտւենք մեզ ընձեռւած այս հնարաւորութիւնից:

 

Ռոբերտ Բեգլարեան

Իրանի Իսլ. Խորհրդարանի 11-րդ նստաշրջանի

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր