Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ կազմակերպութեամբ նոյն միութեան Ձեռարւեստի յանձնախմբի, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասարհում սկիզբ առաւ Գարնանային ցուցահանդէս-վաճառքը, մարտի 18-ին: Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Լիդա Սիմոնեանի ձեռամբ:

Այս միջոցառումը, որը կազմակերպւում է ամենամեայ կարգով, լաւագոյն միջոցն է, որպէսզի հայ կանայք իրենց ձեռքի աշխատանքները ճանաչեցնեն եւ վաճառեն Ս. Ամենափրկիչ վանք այցելող Իրանի տարբեր շրջաններից եւ արտերկրից ժամանած զբօսաշրջիկներին:

Այս տարւայ ցուցահանդէս-վաճառքում նաեւ հնարաւորութիւն է ստեղծւել ձեռներեց կանանց համար, որպէսզի առանձին սեղաններ ունենալով, անձամբ վաճառեն իրենց ձեռքի աշխատանքները:

Աւելացնենք նաեւ, որ այս ծրագրի իրականացման գործում կազմակերպիչ միութեան հետ սերտ համագործակցում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը՝ ցուցասրահը ամբողջութեամբ տրամադրելով:

Թղթակից (Նոր Ջուղա)