Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, մեներգիչ Արթին Քեշիշեանի «Սիրոյ մեղեդի» խորագրով մենահամերգը տեղի ունեցաւ նոյն միութեան սրահում, չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ուր տաղանդաւոր մենակատարը բեմից հնչեցրեց հին եւ նոր սիրային երգերի շարան:
Երգացանկի առաջին բաժնում տեղ էին գտել կատարումներ՝ Հարմա Կարապետեանի գործիքաւորմամբ, իսկ երկրորդ բաժնում դաշնամուրի կենդանի կատարմամբ Արթին Քեշիշեանին ընկերակցեց մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը:
Երկրորդ բաժնի կատարումների շրջագծում երգչուհի Արսինէ Մարգարեանը մեներգեց մէկ սիրային երգ՝ ֆրանսերէն լեզւով, իսկ մի այլ համարի ներքոյ զուգերգեց Արթինի հետ:
Աւելացնենք նաեւ, որ համեգրի ընթացքում Արթին Քեշիշեանը կատարեց դոկտ. Արբի Բաբումեանի գործիքաւորած երգերից մէկը, իսկ Համիկ Ալեքսանդրեանը մենակատարեց իր դաշնամուրային ստեգծագործութիւններից:
Երեկոյի ընթացքում սփռւում էր Կարին Տէր-Մարտիրոսեանի միջոցով նախապէս ձայնագրւած, օրւան համահունչ հետաքրքիր տեղեկութիւններ եւ բացատրութիւններ:
Նշելի է, որ համերգը մեծ ընդառաջում էր գտել համայնքի կողմից:
Թղթակից (Նոր Ջուղա)