" https://alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, զրադաշտականների պատգամաւոր Բեհեշիդ Բարխորդարը եւ հրեաների պատգամաւոր Հոմայուն Սամեհ Եահ Նաջաֆաբադին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով են Պաղեստինի Իսլամական Դիմադրութեան շարժման ՀԱՄԱՍ-ի Քաղաքական բիւրոյի  ղեկավար Իսմայիլ Հանիէի  եւ նրա թիկնապահի սպանութիւնը:

Դատապարտագրում նշւած է. «Նահատակ Իսմայիլ Հանիէն, իրաւազրկւած Պաղեստինի իդէալների ուղու հաստատակամ ու իրաւատենչ  անհատի դրսեւորումն էր ,ով իր հայրենակիցներին, եւ ի մասնաւորի  անպաշտպան Պաղեստինի կանանց ու երեխաներին ազատագրելու ճամբին պայքարում էր անշեղ, եւ նահատակւեց յանուն Դիմադրութեան սրբազան ուղու: Մենք համոզւած ենք, որ այս Սրբազան ուղին այդ վեհ ու քաջարի մարդուն փառաւորելու է արքայութեան մէջ:

Անկասկած, այս անխոնջ հերոսի  շարունակական ջանքերը կոգեշնչեն Պաղեստինի, այդ թւում՝ Գազայի հերոս ժողովրդին ու քաջարի մարտիկներին, եւ աւելի ամրակուռ ու վճռակամ են դարձնելու Դիմադրութեան ճակատն այս պայքարում: Անտարակոյս, այս նւիրական մարտիկի մաքրամաքուր  արիւնը, ով իր համակ կեանքը նւիրաբերել է սիոնիստական օկուպանտ  ռեժիմի դէմ պայքարին, սուրբ Երուսաղէմի ազատագրման եւ իրաւազրկւած  Պաղեստինի ժողովրդին  սիոնիստական ​​օկուպացիայի ճիրաններից ազատագրելու ճանապարհին, չի վատնւելու»:

 «Մենք Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտելով այս տմարդի ահաբեկչութիւնը, ցաւակցում ենք Պաղեստինի իրաւազրկւած ժողովրդին  եւ բոլոր նրանց  ովքեր պայքարում են արիւրնարբու կեղծ ռեժիմի դէմ եւ Երուսաղէմի ազատագրման համար եւ այդ վեհ նահատակի հոգու խաղաղութեան համար աղօթում ենք առ Աստւած»: