Հինգշաբթի՝ յունւարի 16-ին, Փերիոյ շրջանի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցում Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ ջրօրհնէքի կարգ կատարւեց ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, իսկ ուրբաթ՝ յունւարի 17-ին, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի միջոցով ջրօրհնէքի կարգ տեղի ունեցաւ Ղարղունի «Ս. Նշան» եկեղեցում:

Նշւած հոգեպարար արարողութիւններին մասնակցել են Փերիոյ շրջանի գիւղերի հայ բնակիչներն ու Նոր Ջուղայից եւ Շահինշահրից հայորդիներ:

Թղթակից (Նոր Ջուղա)