" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը մօտ մէկուկէս տարի է՝ ապօրինաբար պահւում է Բաքւում։ Իշխանեանին ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։ Նրա՝ Բաքւում յայտնւելու, առողջական վիճակի, պահման պայմանների ու ընթացող դատավարութեան մասին ABC media-ն զրուցել է կնոջ՝ Յասմիկ Սարգսեանի հետ։

 

Դաւիթ Իշխանեանի գերի ընկնելու մասին տարբեր վարկածներ են շրջանառւումասում են՝ 
նա առհասարակ չի եղել Ադրբեջանի պահանջած անձանց ցանկումինչպէ՞ս ստացւեցոր 
ընտանիքի հետ դուրս չեկաւ Արցախից եւ 3 նախկին նախագահների հետ նա եւս ձերբակալւեց
Ձեզ ի՞նչ է յայտնի։

Մենք էլ միայն այդ վարկածների մասին գիտենք։ Ինքը մեզ հաւատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկայ, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգւենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կը գայ։ Այլ տեղեկութիւն չունենք, որովհետեւ երբ հասանք Երեւան, այլեւս չէինք կարողանում կապւել Դաւիթի հետ, կապ չկար։ Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես՝ սեպտեմբերի 30-ին, պայմանաւորւել էինք, որ ինքն էլ հոկտեմբերի 3-ին է դուրս գալու։

 

Իսկ ինչպէ՞ս կազմակերպեցիք Արցախից Երեւան գալը։ Ընտանիքը դժւարութիւններ ունեցա՞ւ 
Հակարիի անցակէտում։

Ինչպէս բոլոր արցախցիները, այդպէս էլ մենք ենք դուրս եկել Արցախից։ Որպէս Դաւիթ Իշխանեանի ընտանիք յատուկ դժւարութիւններ չեն եղել։

 

Դաւիթ Իշխանեանն Արցախում առողջական խնդիրներ ունէ՞րայժմ ի՞նչ խնդիրներ ունի
ի՞նչ տեղեկութիւններ ունէք նրանց պահման պայմանների ու դատավարութեան ընթացքի մասին։

Այո, ունէր առողջական խնդիրներ։ Ունէր ողնաշարի, լեղապարկի, մարսողական համակարգի խնդիրներ։ Չեմ կարող ասել, թէ ինչ վիճակում է, Դաւիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խօսում ենք, ասում է, որ լաւ է, ամէն ինչ նորմալ է։ Պահման պայմանների մասին էլ ասում է՝ ամէն ինչ լաւ է։ Հիմա փաստաբանը փոխւել է, սակայն նախորդը մեզ հետ պարբերաբար կապւում էր, ինչ-որ պէտք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապւում մեզ հետ։ Փաստաբանը փոխւել է նախքան դատավարութեան մեկնարկը։ Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նոյնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դաւիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռեւս չենք կապւել։

 

Ադրբեջանական մամուլում տեղեկութիւն է տարածւում Կարմիր Խաչի միջազգային 
կոմիտէի գրասենեակը փակելու մասինբայց ռազմագերիների շփումն ընտանիքների հետ
ծանրոցներինամակների փոխանցումն այս կառոյցն է կազմակերպումԿԽՄԿի փակւելուց յետոյ ո՞վ պիտի զբաղւի այդ հարցերով։

Այդ լուրը շատ ցաւալի է, որովհետեւ Կարմիր Խաչը հսկայական գործ է արել՝ նամակներ, նկարներ, տեղեկութիւն՝ առողջութեան մասին, այս ամէնը այդ կազմակերպութեան միջոցով էինք անում։ Իսկ թէ ով է զբաղւելու նրանցից յետոյ այդ ամէնով, դեռեւս չգիտենք։ Սա մեզ համար չափազանց մտահոգիչ է։

 

Հայաստանի կառավարութիւնից ի՞նչ ակնկալիքներ ունէքասում են՝ լուռ են
բայց շարունակում են աշխատանքն այդ ուղղութեամբայդ աշխատանքը Ձեզ 
համար տեսանելի՞ է։

Ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հաւատալ, որ աշխատում են, սակայն որեւէ արդիւնք չենք տեսնում։ Ակնկալում ենք աւելի ակտիւ աշխատանք։