Երեքշաբթի՝ ապրիլի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի սաները դպրոցի անձնակազմի եւ Ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակ, ուր Հայոց ցեղասպանութեան յուշարձանի առջեւ տեղադրեցին ծաղիկներ եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:
Ընթացքում սաներն ասմունքեցին Պարոյր Սեւակի «Հայաստան»-ը, իսկ կատարեցին «Հայաստան իմ բարի երկիր» խմբերգը:
Վերջում Սրբազան Հայրն իր սրտի խօսքն ասաց փոքրիկներին, գնահատելով նրանց պահանջատէր կեցւածքը:
Ծրագիրը հաղորդավարեց դպրոցի ուսուցչուհի Անի Շահիջանեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)