Խորը վշտով համակւած գուժում ենք բազմավաստակ ուսուցիչ, հոգեբան, դասախօս, ազգային-հասարակական եւ կրթական գործիչ՝ դոկտոր պրոֆեսոր Մեսրոպ Բալայեանի մահը, որ տեղի ունեցաւ թւականիս ապրիլի 3-ին, Նոր Ջուղայում:
Սպահանի Հայոց Թեմի ազգային բոլոր մարմինները խորապէս սգում եւ վշտակցում են հանգուցեալի ընտանիքին, համայն իրանահայութեանը, ուսանողներին, գործակիցներին ու Իրանի ժողովրդին, եւ առ բարձրեալն Աստւած հայցում նրա հոգուն խաղաղութիւն:
Հոգեհանգստեան եւ թաղման արարողութիւնը տեղի է ունենալու յառաջիկայ երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, յետմիջօրէի ժամը 3-ին Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում:
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Սպահանի Հայոց Թեմի
7 Ապրիլ 2013
Ս.Ա. Վանք