" https://www.alikonline.ir "

 

Հայոց Գարդման աշխարհը, որը այժմ գտնւում է Ադրբեջանի տարածքում 

 

Գարդմանի տարածքում գտնւող Սահակ Սեւադայի բերդը, որը յայտնի է նաեւ որպէս Չարէք, Շամխորի եւ Մամռոտ բերդ, միջնադարեան Հայաստանի նշանաւոր ամրոցներից է։

Այն եղել է Վահրամեանների կարեւոր բերդերից մէկը։ Մոնղոլական արշաւանքներից յետոյ այն կորցրել է իր նշանակութիւնը եւ այլեւս չի յիշատակւել աղբիւրներում։

Բերդից ոչ հեռու գտնւում են միջնադարեան Չարեք վանքի աւերակները։ 2010 թւականին վանքի զանգակատունը դեռեւս կանգուն էր։

 

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ