" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Հայաստանում լոյս տեսնող «Աղբիւր» մանկապատանեկան ամսագիրն իր հերթական համարը նւիրել է հայ-իրանական բարեկամութեանը:

Այս մասին ամսագիրն այսպէս է գրել. «Հայ եւ իրանցի եղբայրական ժողովուրդները հազարամեակներ շարունակ ապրել են կողք-կողքի, նրանց լեզուները ժառանգներ են նոյն հնդեւրոպական լեզւաընտանիքի մայր լեզւի,ունեցել են ընդհանուր աստւածութիւններ, ծէսեր ու պատմութիւն»:

Լոյս ընծայած հերթական համարում ամսագիրը զրուցել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, ինչպէս նաեւ Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդիի հետ:

Դեսպան Մեհդի Սոբհանին իր զրոյցի ընթացքում խօսքը ուղղելով պատանիներին նշել է. «Բուրաւէտ ծաղիկներ, աշխարհի ապագան դուք էք կէտում: Հաւատացէք ինքներդ ձեզ, դուք աւելի համարձակ էք, աւելի տաղանդաւոր եւ աւելի յանդուգն քան կարծում էք: Ձեր տաղանդը Աստծոյ պարգեւն է ձեզ»:

Դեսպանութեան մշակոյթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին իր խօսքի մէջ ընդգծել է. «Հաշւի առնելով Իրանի եւ Հայաստանի մշակութային եւ քաղաքական ընդհանրութիւններն ամսագրի այս համարի լոյսընծայումը, որում տեղ են գտել Իրանի պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ զանազան հետաքրքրաշարժ թեմաներ, ինքնին նշակակալից քայլ է երկու բարեկամ ժողովուրդների միջեւ մշակութային աղերսները խորացնելու գործում»: