" https://alikonline.ir/ "

«ԱԼԻՔ»- Իսլ. խորհրդարանում այսօր մեկնարկել է 14-րդ կառավարութեան նախարարների թեկնածուների որակաւորումների քննութիւնը:

«ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն տեղեկացրեց, որ ըստ խորհրդարանի ներքին կանոնակարգի 204-րդ յօդւածի համաձայան՝ Հանրապետութեան նախագահը հնարաւորութիւն ունի առաւելագոյնը 2.5 ժամաւայ ընթացքում ներկայացնելու կառավարութեան ծրագիրն ու քաղաքականութիւնը եւ պաշտպանել կաբինետի ընդհանուր կազմը, որից յետոյ 5 կողմ եւ 5 դէմ պատգամաւորները (իւրաքանչիւրը 15 րոպէի սահմանում) կարտայայտւեն կառավարութեան ընդհանուր կազմի մասին:

Յաջորդիւ, խորհրդարանի մասնագիտական յանձնաժողովի խօսնակները կը զեկուցեն առաջարկւած նախարարների ծրագրերի եւ որակների մասին: Այնուհետեւ 2 կողմ եւ 2 դէմ պատգամաւոր (իւրաքանչիւրը 15 րոպէի սահմանում) կարտայատւեն իւրաքանչիւր առաջարտւող նախարարի թեկնածուի մասին:

Դրանից յետոյ իւրաքանչիւր նախարարի թեկնածու (կամ Հանրապետութեան նախագահը) հնարաւորութիւն կունենայ պաշտպանելու առաջարկւած ծրագրերն ու իր որակները:

Արա Շահվերդեանը տեղեկացրեց, որ ընթացիկ շաբաթւայ ընթացքում խորհրդարանը աշխատելու է արտակարգ ռեժիմով, իսկ նախարարների թեկնածուների որակաւորման մասին քւէարկութիւնը նախատեսւած է չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին: