Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր խորհրդի որոշմամբ, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հիմնադրամին յանձնւած տարածքը Զէյթինբուրնուի թաղապետարանը կարող է կրկին խլել հայկական կողմից: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «Ակօս» պարբերականը, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ադնամներից բաղկացած Զէյթինբուրնուի թաղապետարանը դիմել է դատարան` տարածքը յետ վերադարձնելու պահանջով:

Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր խորհուրդը 2013 թւականի հոկտեմբերի 7-ի եւ նոյեմբերի 25-ի ժողովներից յետոյ 2014 թւականի յունւարի 22-ին պաշտօնապէս Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հիմնադրամին էր յանձնել հիւանդանոցի շէնքի դիմաց գտնւող 42 հազար 259 քառակուսի մետր տարածքը:

Աւելի վաղ` 1974 թւականին Սուրբ Փրկիչ հիւանդանոցին պատկանող տարածքը խլւել էր հայկական կողմից եւ անցել էր Հիմնադրամների գլխաւոր խորհրդի, Ստամբուլի Զէյթինբուրնու եւ Բոյուքշեհիր թաղապետարանների պատասխանատւութեան տակ:

Ներկայում այդ տարածքում գործում են թաղամասային շուկան, աւտոկայանատեղի, ինչպէս նաեւ բաց եւ փակ սպորտային հաստատութիւններ: