Աղբիւր՝ www.asbarez.com
Թրքական տարածքներից հայկական Քեսաբ գիւղի վրայ կատարւած յարձակումին իբրեւ հետեւանք Թուրքիա տարւած 18 քեսաբահայերը, այս ուրբաթ՝ մայիսի 17-ի կանուխ ժամերին հասան Լիբանան: Պոլիս-Բէյրութ թռիչքով Լիբանան ժամանած քեսաբահայերը Թուրքիա տարւած միջոցին բնականաբար ո՛չ-անցագիր, ո՛չ էլ համապատասխան փաստաթուղթ ունէին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատկան մարմինների եւ ազգային իշխանութիւնների կողմից հետեւողական աշխատանք տարւեց Բէյրութից ապահովելու համար նրանց անհրաժեշտ փաստաթղթերը, որպէսզի նրանք կարողանան ժամանել Բէյրութ:
Լիբանանում գործող Սիրիահայութեան օժանդակութեան մարմինն անհրաժեշտ դասաւորումները կատարել է քեսաբահայերի կեցութեան վայրերը ապահովելու առումով:
Թուրքիայից Բէյրութ հասած քեսաբահայերն են.
Յակոբ Կիրակոսեան, Վազգէն Կիրակոսեան, Բաբգէն Ճուրեան, Նւարդ Ճուրեան, Ասպետ Ճուրեան, Յակոբ Ճուրեան, Գարուն Թիթիզեան-Ճուրեան, Սաթենիկ Թիթիզեան, Սրբուհի Թիթիզեան, Սերոբ Սուլեան, Ծովինար Սաղտըճեան-Սուլեան, Մովսէս Արապեան, Մարթա Արապեան, Ներսէս Թանկուկեան, Անահիտ Ահարոնեան, Գարուն Տէր Սահակեան, Զաւէն Յովսէփեան, Ճորճ Քորթմոսեան: