Աղբիւր՝ www.asbarez.com

 

Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշեանը հինգշաբթի՝ մայիսի 1-ին այցելել է Թուրքիայի վարչապետի նստավայրը եւ հանդիպում ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

Թրքական «Միլլիյէթ» թերթը հաղորդում է, թէ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ, Աթէշեանը լրագրողներին յայտնել է, թէ հայերը չեն կարող չնկատել, որ առաջին անգամը լինելով թուրք վարչապետը ցաւակցութիւն է յայտնել հայերին:

«Չենք ուզում, որ այս խաղաղութեան ճիւղը չորնայ: Ուզում ենք, որ այն ծաղկի եւ բերք տայ: Այդ բերքի համար բոլորի աջակցութեան կարիքը կայ: Վարչապետի ուղերձը արժանացել է հայ համայնքի մեծ մասի հաւանութեանը: Եկէք ձեռք-ձեռքի տանք եւ խաղաղութեան կամուրջի կառուցման համար դերակատարութիւն ստանձնենք»,- ասել է Աթէշեանը՝ նշելով, որ կայ նեխած մի դիակ, որի հոտը խանգարում է երկու ժողովուրդների յարաբերութիւնը:

Նշենք, որ հակառակ իր յայտնած ցաւակցութեանը, վարչապետը շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանութիւնը: