Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Վերջին օրերին Քեսաբի եւ քեսաբահայութեան հարցով բաւական մեծ թափ է ստացել ապատեղեկատւութիւնը, որին իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշտ լրատւութիւններ են շրջանառութեան մէջ դրւել տարբեր լրատւամիջոցների կողմից:

Այս շարքի վերջինը հանդիսանում է իրականութեանը չհամապատասխանող այն լուրը, թէ 1500 հայ զինեալներ Հայաստանի հանրապետութիւնից, Արցախից եւ Լիբանանից հասել են Թարթուսի նաւահանգիստ` այնտեղից մեկնելու համար Քեսաբ:

Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները հիմնովին հերքում են այս ապատեղեկատւութիւնը, որ ամէն պարագայի վնասաբեր հետեւանքներ է ունենում: Կուսակցութիւնները վերահաստատում են տեղական եւ շրջանային հարցերի մէջ հայութեան որդեգրած` հարցերը խաղաղ միջոցներով լուծելու վարքագիծը:

Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները բոլոր լրատւամիջոցներին կոչ են ուղղում միայն ստոյգ եւ իրականութեան համապատասխանող լուրեր հաղորդել, մերժելով անհիմն եւ յերիւրածոյ նիւթերը:

Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը, գիտակից հայութեան քաղաքական վարքագիծին, հաւատ չի ընծայում նման սուտ լուրերի եւ որեւէ ձեւով չի նպաստում ապատեղեկատւութեան քաղաքականութեան տարածման:

 

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ