Աղբիւր՝ www.yerkir.am
Եւս մի քանի տարեց քեսաբահայեր հասել են Կիլիկեան Հայաստանի Ալեքսանդրեթ քաղաքը (Հաթայ):
Ըստ Haberler-ի` նրանք պատմել են, թէ ինչպէս են ահաբեկիչները մտել եւ պահանջել լքել իրենց տները:
«Ասացի՝ չենք կարող քայլել, սպանէք մեզ,- պատմում է նրանցից մեկն ու յաւելում,- սակայն չհամաձայնեցին»: Քեսաբահայերը պատմել են, որ ահաբեկիչներն իրենց հասցրել են մինչև Թուրքիայի սահմանը եւ յանձնել Ալեքսանդրեթի քաղաքապետարանին:
Ալքսանդրեթի քաղաքապետարանը եւ այդ շրջանի ծագումով հայ բնակիչները օգնութեան են հասել տարեց քեսաբահայերին: