Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահների ստեղծած ծեծկռտուքի պատճառով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը կանչւել է երկրի ԱԳՆ:
Ըստ Demokrathaber-ի` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շանոնը Քըլըչին է յայտնել այդ դէպքի կապակցութեամբ իր մտահոգութիւնը:
Թուրք դեսպանի` ԱԳՆ կանչւելու վերաբերեալ այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդւում:
Ի դէպ, ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մքքեյնը MSNBC-ին տւած հարցազրոյցում անդրադարձել էր մայիսի 16-ին ԱՄՆ-ում էրդողանամէտ խմբի եւ Էրդողանի թիկնապահների ստեղծած ծեծկռտուքին` կոչ անելով դուրս շպրտել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:
Յիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի ընթացում նրա կողմնակիցներն ու թիկնապահները յարձակւել եւ դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, յոյների, եզդիների եւ քրդերի, որոնք խաղաղ ցոյց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մօտ: Յարձակման հետեւանքով 9 մարդ տարբեր վնասւածքներով տեղափոխւել էր հիւանդանոց, ըստ որոշ տեղեկութիւնների` 2 հոգի ձերբակալւել էր: