Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի դէմ բողոքի ցոյց է անցկացւել Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատան մօտ:
ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ հայերի, քրդերի եւ եզդիների մասնակցութեամբ ցոյցը վերածւել է ծեծկռտուքի, երբ էրդողանամէտ խմբերը յարձակւել են խաղաղ ցուցարարների վրայ:
Բախումների հետեւանքով վիրաւորւել է ինը մարդ, նրանք տեղափոխւել են հիւանդանոց: Առնւազն մէկը ծանր վիճակում է:
Վաշինգտոնի ոստիկանութեան խօսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալւել: