Աղբիւր՝ www.yerkir.am
Ապրիլի 2-ի վաղ առաւօտեան` տեղական ժամանակով 6:00-ի սահմաններում, Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու վրայ յարձակում է տեղի ունեցել: Անյայտ անձինք եկեղեցու դռան մօտ աղբաման են հրկիզել, ինչի արդիւնքում այրւել է նաեւ դուռը: 1 տարւայ ընթացքում սա արդէն երրորդ յարձակումն է հայկական եկեղեցու վրայ:
«Armenian weekly»-ն հաղորդում է, որ կրակն արթնացրել է տեղի քահանայ Ժիլբեր Լէոնեանին եւ վերջինիս կնոջը, որոնք ապրում են շինութեան առաջին յարկում:
Հրշէջներն արագ արձագանքել են եւ հասել դէպքի վայր` մարելով կրակը: Բարեբախտաբար, հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Եկեղեցու մուտքը եւս վնասւել է:
Դէպքից 8 օր առաջ անյայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղութեամբ` վնասելով շինութիւնը:
Ալֆորւիլի քաղաքապետն արդէն իսկ արձագանքել է կատարւածին` իր համերաշխութիւնն ու աջակցութիւնը յայտնելով հայկական եկեղեցուն: