Աղբիւր՝ www.alikonline.ir
«ԱԼԻՔ»- Հայերը հպարտութեամբ են ապրում Իրանում: Այս մասին, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առիթով Դամասկոսում կազմակերպւած տօնակատարութեան ժամանկ, «Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Սիրիայի խորհրդարանի հայ ազգի պատգամաւոր Նորա Արիսեանը:
Նա նշել է, որ ողջ հայութիւնը հապարտանում է Իրանում հայերի ներկայութեան առիթով:
«Որպէս սիրիահայ, թոյլ տւէք նշել, որ հպարտանում եմ Իրանում՝ իրանահութեան ունեցած կարեւոր դերակատարութեամբ: Նոյն զգացողութիւնն ունեն նաեւ սփիւռքահայերն ու Հայաստանը: Այս կապակցութեամբ, Իրանը ցուցաբերում է բացառիկ հանդուրժողականութիւն, այնպէս որ հայկական եկեղեցիները, դպրոցներն ու մամուլն ակտիւօրէն աշխատում են ողջ երկրի տարածքում: Մենք՝ բոլորս հպարտ ենք դրանով»,- յատուկ ընդգծել է Նորա Արիսեանը:
Անդրադառնալով Դամասկոսում Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առիթով կազմակերպւած միջոցառմանը, Սիրիայի խորհրդարանի հայ ազգի պատգամաւորն ասել է. «իրանի իսլ. յեղափոխութեան յաղթանակի տօնն ազգային տօն է եւ հպարտութեան պատճառ: Երբ նման մի տօնակատարութիւն տեղի է ունենում Դամասկոսի կենտրոնում եւ դրան մասնակցում են այսքան մեծ թւով քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչներ, դա ապացուցում է դրա կարեւորութիւնը: Ես կարծում եմ, թէ այս տօնը չապազանց կարեւոր է հայրենասէր այն անձանց համար, ովքեր լաւ գիտեն Իրանի պատմութիւնը»:
Խօսելով դիմադրութեան մասին, Նորա Արիսեանը նշել է. «Արեւմուտքը կարող է ասել ինչ ուզում է: Դիմադրութիւնն այնուամենայնիւ շարունակւելու է: Այն ամուր է ու յարատեւ: Հայրենասիրութիւնը շարունակւելու է, եւ ես հաւատացած եմ, որ ապագան պատկանում է նարնց, ովքեր կը պարզեն դիմադրութեան ու հայրենասիրութեան դրօշը»: