Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու չգրւած օրենքներ կան։ Այդ թեմաներից են Թուրքիայի պատմութyան մեջ հայերի ունեցած դերակատարումները։
Արգելւած թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Ստամբոլահայ Սարգիս Ադամի հրապարակումը Թուրքիայում մեծ հետք թողած հայերի մասին։
Յակոբ Վարդովեան Կամ Գյուլլի Յակոբ (1840-1891): 1860-ականներին ստեղծել է օսմանեան թատրոնը, երկար տարիներ ղեկավարել այն եւ զբաղւել թրքական թատրոնի համար կադրեր պատրաստելով։
Տիգրան Չուխաջեան (1837-1898)։ Կոմբոզիտոր, դիրիժոր, հայ ազգային օպերայի արվեստի հիմնադիր, Օսմանեան օպերայի հիմնադիր։
Յակոբ Մարթաեան (1895-1979)։ Թրքերէն այբուբենի ստեղծող։ Թրքական լեզվաբանական ընկերութեան առաջին քարտուղար եւ գլխավոր մասնագէտ։ Թրքերէնի զարգացման համար 1934-ին Աթաթուրքի կողմից արժանացել է «Դիլաչար» պատւանունին եւ առաւել յայտնի է յակոբ Դիլաչար անունով։
Պերճ Թուրքեր ՔերեսթեջԵան(1870-1949)։ Թրքերէն առաջին ստուգաբանական բառարանի հեղինակ, լեզւաբան Պետրոս Քերեսթեջեանի որդին է Պերճ Թուրքեր Քերեսթեջեանը։ Եղել է Օսմանեան բանկի կառավարիչ, ինչպես նաեւ ղեկավարել է Կարմիր մահիկը։ Կանխել է անգլիացիների կողմից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձը, որի համար Աթաթուրքը նրան տւել է «Թուրքեր» պատւանունը։ 1935-ից 1943 թւականները 3 անգամ ընտրւել է պատգամաւոր։
Էդգար Մանաս (1875-1964): Յայտնի կոմպոզիտոր, Թուրքիայի ազգային հիմնի երաժշտութեան գործիքավորող։
Յակոբ Չերչեան։ Գեղագիր (Կալիգրաֆ)։ Երկար տարիներ գեղագրութեան դասեր է տւել Ռոբեր քոլեջում։ Հանդիսանում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրութեան հեղինակը։