Աղբիւր՝ www.hyeli.com
Փետրւարի 5-ին փոքր-ինչ լարւած է եղել մթնոլորտը Վաշինգտոնի «Ջորջթաուն» համալսարանում, որտեղ դասախօսութիւն էր կարդում Թրքագիտական ինստիտուտի գանձապետ Էդւարդ Էրիկսոնը: Դասախօսութեանը ներկայ էին նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ:
«yerkirmedia.am» - Փետրւարի 5-ին փոքր-ինչ լարւած է եղել մթնոլորտը Վաշինգտոնի «Ջորջթաուն» համալսարանում, որտեղ դասախօսութիւն էր կարդում Թրքագիտական ինստիտուտի գանձապետ Էդւարդ Էրիկսոնը: Դասախօսութեանը ներկայ էին նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ:
Էրիկսոնին նախեւառաջ տհաճ անակնկալ է մատուցել յանձնախմբի Վաշինգտոնեան գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համպարեանը: Նրա այն հարցին, թէ արդեօք ինստիտուտը կապ ունի՞ Թուրքիայի կառավարութեան եւ Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեան հետ, բանախօսը պատասխանել է, թէ Անկարայից դրամաշնորհ ստացել է, սակայն նրա կամակատարը կամ կառոյցը չէ: Յանձնախմբի կառավարման հարցերով տնօրէն Քէյթ Նահապետեանը վիճարկել է այդ պնդումը եւ յիշեցրել Էրիկսոնին՝ ինստիտուտի նախկին տնօրէն, պատմաբան Դոնալդ Քուաթաերթը ստիպւած եղաւ հրաժարւել իր պաշտօնից՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու համար:
5 տարի առաջ «Inside Higher Ed» պարբերականն անդրադարձել էր այս թեմային՝ «Արդեօք Թուրքիան գրաքննո՞ւմ է ԱՄՆ-ի գիտնականներին» խորագրով յօդւածում: Այս յիշեցումը Էրիկսոնին ստիպել է լսարանից դուրս գալու կոչ անել Նահապետեանին, ինչին ի պատասխան՝ վերջինը նշել է. «Սա Թուրքիան չէ»: Բանավէճն աւարտւել է Էրիկսոնի հետեւեալ խոստովանութեամբ. «Լինում են այնպիսի օրեր, երբ արթնանում եմ եւ մտածում, որ հաւանաբար դա ցեղասպանութիւն է: Լինում է նաեւ, որ արթնանում եմ եւ մտածում՝ հաւանաբար ոչ»: