Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր վարչութիւնը Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հիմնադրամին վերադարձրել է 1974թ. բռնագրաււած հողակտորը, տեղեկացնում է «Սիւիլնեթ»-ը, մէջբերելով «Ակօսը»-ը:

 Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան ընթացքում հայերից բռնագրաււած ամենաարժէքաւոր շինութիւններից է: Հայկական գոյքը հիմնադրամին վերադարձնելու վերջնական որոշումը կայացւել է 2014թ. յունւարի 22-ին:

 Հողակտորը  գտնւում է Եդիքուլէի Սուրբ Փրկիչ հիւանադանոցի հիմնադրամի դիմաց և զբաղեցնում է 42 հազ. 259 քմ տարածք: Սուրբ Փրկիչ հիւանադոցի հիմնադրամի տնօրէն Պետրոս Շիրինօղլուն հողակտորի վերադարձը մեծ երջանակութիւն է համարել: Նա յայտարարել է. «Տարիներ շարունակ մղած մեր պայքարն վերջապէս իրականութիւն է դարձել: Թուրքիայի հայ համայնքը կրկին շատ կարևոր գոյք վերադարձրեց»:

 Դեռ 2012թ. յունիս ամսին Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր վարչութիւնը վերադարձրել էր վերոյնշեալ շինութեան ընդամէնը 10%-ը: 

 2011թ. օգոստոսին Թուրքիայում օրէնք է ընդունւել կրօնական փոքրամասնութիւններից բռնագրաււած եկեղեցական գոյքը տէրերին վերադարձնելու մասին:

 «2012 թ. հռչակագիր. Ստամբուլի հայկական հիմնադրամներից բռնագրաւwած գոյքը» աշխատութեան մէջ նշւում է, որ 53  հայկական հիմնադրամներին է պատկանում 328 անշարժ գոյք: Ստամբուլում հայերին պատկանող մօտաւորապէս 661 անշարժ գոյք  էլ տարբեր պատճառներով բռնագրաււել է:  Վերջին տաս տարիների ընթացքում 661թ. բռնագրաււած գոյքերից 143-ը (21%) հետ է վերադարձւել :