Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Զինեալ ահաբեկչական խմբաւորումների կողմից յուլիսի 8-ին Հալէպի տարբեր շրջանների հրթիռակոծման հետեւանքով 40 զոհ է արձանագրւել` մեծամասամբ երեխաներ: Ինչպէս յայտնում է Հալէպի «Գանձասար» պարբերականը, 250 մարդ վիրաւոր է:

Նոր Գիւղ շրջանում վիրաւորւել են երկու հայուհիներ` Հռիփսիմէ Ղազարեանն ու Սօսի Ղազարեան-Հեքիմեանը: Հռիփսիմէի վիճակը կայուն է, նա արդէն դուրս է եկել հիւանդանոցից: Սօսի Ղազարեան-Հեքիմեանը պէտք է վիրահատութեան ենթարկւի: