Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Զինեալ ահաբեկչական խմբաւորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գիւղ թաղամասի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու մօտ գտնւող «Կիլիկիա» շէնքը: Այս մասին յայտնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկեանը:

«Կիլիկիա» բնակելի շէնքը կառուցւել էր ազգային իշխանութիւնների կողմից,¬հալեպահայ բազում ընտանիքների բնակիչների համար եւ գտնւում էր հայաբնակ թաղամասի կենտրոնական հատւածում, որի շուրջ կան հայկական բազում դպրոցներ, եկեղեցիներ, ծերանոցը:

Հրթիռակոծութեան հետեւանքով վնասւել են բնակարաններ, գրասենեակներ, ինչպէս նաեւ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին: Զոհեր եւ վիրաւորներ չկան: