Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Եգիպտական «Ալիւմ Ալ Սաբեը» օրաթերթի համացանցային կայքէջի տեղեկատւութեան համաձայն՝ հրապարակած հաղորդագրութեամբ անդրադառնալով Սիրիայում զինւած խմբերի կողմից երեխաների նկատմամբ գործադրւող բռնութիւններին, այդ թւում նրանց սպանութեանը, խոշտանգմանն ու սեռական շահագործմանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ԻՒՆԻՍԵՖ-ը միջազգային հանրութեանը կոչ է արել քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ գործադրւող բռնութիւններին վերջ դնելու եւ մարդու իրաւունքների ոտնահարումը կանխելու համար:

Իր հաղորդագրութեան մէջ, ԻՒՆԻՍԵՖ-ը յայտարարել է. «Սիրիայում զինւած բախումների եւ երեխաների կապակցութեամբ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի առաջին զեկոյցը նկարագրում է  այդ երկրում երեխաների եւ խաղաղ բնակիչների ահաւոր վիճակը»:

«Պան Գի Մունի գլխաւորութեամբ, ՄԱԿ-ը պահանջում է անհապաղ դադարեցնել Սիրիայում անմեղ երեխաների ու խաղաղ բանկիչների նկատմամբ գործադրւող բռնութիւնները»,- ասւած է ԻՒՆԻՍԵՖ-ի տարածած  հաղորդագրութեան մէջ: