Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սիրիայի մայրաքաղաքի շրջակայքում կայունութիւն եւ անդորրութիւն հաստատւելով, հարիւրաւոր սիրիացի փախստական ընտանիքներ վերադարձել են իրենց բնակավայրերը։

Դամասկոսի հարաւում գտնւող Մոազամիէյի շրջանում հրադադար է հաստատւել բանակի եւ զինւած խմբերի միջեւ։ Ազգային հաշտութեան կոմիտէի ջանքերով, ոչ-սիրիացի զինւած մարդիկ վտարւել են տարածաշրջանից եւ մնացած զինեալներն իրենց զէնքերը յանձնելով, միացել են կազմաւորւող ժողովրդական պաշտպանութեան ջոկատներին։

Ի դէպ, Սիրիայի բանակի ուժերը հինգշաբթի փետրւարի 6­ին, զինւած անհատների հետ բախւելուց յետոյ  կարողացել են Հալեբի բերդի մօտ գտնւող Ալ­Մելհ հրապարակն իրենց վերահսկողութեան տակ առնել։

Սաուդեան Արաբիայի լրատւական աղբիւրները հաղորդել են, որ 1400 սաուդական ահաբեկիչներ որոշել են Սիրիան թողնել եւ վերադառնալ իրենց երկիրը։

Հինգշաբթի փետրւարի 6­ին, Սաուդեան Արաբիայի «Ալ Վաթան» օրաթերթը գրել է՝ «Ահաբեկիչների 20 տոկոսը, որոնք անչափահասներ են, վերջին շաբաթներում թողել են Սիրիայի տարածքը եւ վերադարձել են Սաուդեան Արաբիա»։

Սաուդեան Արաբիայի թագաւոր Աբդոլլահ Բեն Աբդուլազիզը, երկուշաբթի օրը մի հրաման է արձակել, որում նշւած է՝ Սաուդեան Արաբիայի այն քաղաքացիները, ովքեր այդ երկրից դուրս կատարւող ռազմական գործողութիւնների են մասնակցել կամ ծայրահեղական խմբերի անդամ են եղել, դատապարտւում են 3­ից 20 տարւայ ազատազրկման։

ՄԱԿ­ը յայտարարել է. «Սիրիայի պատմական վայրերում անօրինական պեղումներ են տեղի ունեցել»։ UNESCO­ն յայտարարել է՝ անօրինական պեղումները շարունակւելու դէպքում, կոչնչանայ Սիրիայի մշակութային ժառանգութիւնը։

UNESCO­ի գլխաւոր տնօրէնի նախկին տեղակալ Փանդարինն ասել է. «Աֆմիա քաղաքն ամբողջովին աւերւել է եւ պատմական գտածոները մաքսանենգների միջոցով տարհանւել են երկրից»։