Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ուրբաթ օրը, Սիրիայի հասարակական հարցերի նախարար Քոնդա Ալշեմաթը յայտարարեց, որ կառավարութիւնը կարեւորում է ահաբեկչութիւնից տուժած ժողովրդի համար մարդասիրական օժանդակութիւնների առաքումը:

Մատնանշելով փախստականներին մարդասիրական օժանդակութիւններ կատարելու միջազգային կազմակերպութիւնների բացթողումները, որոնց թիւը Սիրիայում 6 միլիոնի է հասել, Ալշեմաթը շեշտել է միջազգային կազմակերպութիւններին օրինակ ծառայեցնելու եւ տարբեր նախագծեր ու լուծումներ առաջարկելու  համար նախարարութիւններից կազմւած յանձնաժողովի անհրաժեշտութիւնը:

Եւս մի լուր.- Դեռ շարունակւում է ահաբեկիչների կողմից շրջափակւած՝ Հերմուկի ճամբարի բնակիչների համար մարդասիրական օժանդակութիւնների առաքումը, սակայն զինւած որոշ խմբեր օժանդակութիւնների առաքման ճամբին արգելքներ են ստեղծում:

Սիրիայի փոխ-արտգործնախարար՝ Ֆէյսալ Ալմեղդադն ասել է. «Փետրւարի 10-ին, հակամարտութիւնները լրացնելու եւ դիւանագիտական լուծում գտնելու նպատակով, Դամասկոսը  մասնակցելու է Ժնեւում կայանալիք Սիրիայի ընդդիմադիրների հետ համատեղ նիստին»:

Աւելի վաղ, Սիրիայից դուրս բնակւող ընդդիմադիրների կոալիցիայի տնօրէն՝ Ահմեդ Ալջորբան, հաղորդել էր  «Ժնեւ-2» համաժողովին մասնակցելու համար կոալիցիայի պատրաստակամութեան մասին: