Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի վարչապետի Գերմանիա կատարած ուղորութեան հետ միաժամանակ այդ երկրի քաղաքականութեան հարիւրաւոր ընդդիմադիրներ բողոքի հանրահաւաք կազմակերպելով Բեռլինում, կարգախօսներ են վանկարկել Ռեջեբ Թայիբ Էրդողանի դէմ:
Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, երեքշաբթի երեկոյան, Բեռլինում Գերմանիայի նախարարապետ Անգելա Մերկելի հետ Էրդողանի հանդիպման հետ միաժամանակ Գերմանիայում բնակւող թուրքերի կողմից կազմակերպւած այդ բողոքի հանրահաւաքում Անկարայի կառավարութեան հարիւրաւոր ընդդիմադիրներ բողոքի կարգախօսներ վանկարկելով Էրդողանի հրաժարականը պահանջեցին եւ ընդգծեցին, որ յառաջիկայ ընտրութիւններում նա չպիտի ներկայ լինի քաղաքական մրցասպարէզում:
Ցուցարարներն այն պայմաններում են տարբեր պաստառներ բարձրացնելով Թուրքիայի կառավարութեան գործունէութեան դեմ կարգախօսներ վանկարկել Բեռլինում, երբ Ռաջաբ Թայիբ Էրդողանը Գերմանիայի նախարարապետի հետ հանդիպումից յետոյ մամլոյ համատեղ ասուլիսում կրկին ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան անհրաժեշտութիւնը, ինչը կրկին անգամ դէմ է առել նրա հիւրընկալի միանշանակ հակառակութեանը: