Աղբիւր՝ www.mindiaspora.am
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
«ՍՓԻՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2014 թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:
«Սփյուռք» դպրոցում գործելու են դասընթացներ վեց ուղղություններով.
1. Հայոց լեզվի արագացված դասընթաց,
2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ,
3. Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների, վերապատրաստում,
4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց,
5. Սփյուռքի լրագրողների դասընթաց:
6. Սփյուռքի հայ համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթաց:
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ
7 ՀՈՒԼԻՍԻ - 2 ՕԳՈՍՏՈՍԻ
Հայոց լեզվի ուսուցումն իրականացվելու է`
Լեզվական իմացության երեք մակարդակով (լեզվին չտիրապետողների, ցածր և միջին իմացությամբ) խմբերում` արևելահայերեն ու արևմտահայերեն:
Դասընթացներում կդասավանդեն hանրապետության և սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքներ, սովորողները հնարավորություն կունենան տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու, լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու: Երեքշաբաթյա դասընթացներին կարող են մասնակցել սփյուռքահայեր` առանց տարիքային սահմանափակման:
ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
14 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ
Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների, հանրապետության փորձառու մանկավարժների մասնակցությամբ: Կքննարկվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր:
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ
Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացների նպատակը սփյուռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտության ուսուցիչներին, պարուսույցներին ծանոթացնելն է հայկական երգերի ու պարերի յուրահատկությանը, գաղափարական ուղղվածությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը և ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտությանը: Դասընթացները կվարեն հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ:
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ
21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ
Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների 20-30 տարեկան ղեկավարներ և հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ:
Դպրոցի նպատակն է`
-սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքին, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:
-քննարկել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներն ու ձևերը` հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը:
-համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում առաջարկել հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձևեր և միջոցներ, ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր:
ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ
21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ
Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» և «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից, ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ
27 ՀՈՒԼԻՍԻ - 2 ՕԳՈՍՏՈՍԻ
Դասընթացի նպատակն է՝ աջակցել Սփյուռքի հայկական, համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի ակտիվացմանը, համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, համայնքների ինքնակառավարման գործընթացների, հայ ինքնության պահպանման, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ակտիվ մասնակցության ապահովմանը:
Սփյուռքյան համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթացին կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունների ղեկավարները, խորհուրդների անդամները, համայնքներում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները, այդ թվում՝ ակտիվ համայնքային կյանքում ներգրավված երիտասարդները: Դասընթացները կնպաստեն համայնքների աշխատակիցների դերի բարձրացմանը:
Դասընթացների մասնակիցների համար բացի տեսական ու գործնական պարապմունքներից, կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:
Դասընթացներն անցկացվելու են հայերենով:
Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ` նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով` ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին:
Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2014 թ. մայիսի 30-ը ներկայացնել համապատասխան հայտեր (հայտաձևերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1:
E-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։,
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ զանգահարել +37410 58-56-01 (117):
«Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am և «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ