Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Փետրւարի 4-ին, Սիրիայի պաշտօնական լրատւական գործակալութիւն «ՍԱՆԱ»-ը հաղորդել է, որ Թուրքիան 5-րդ տեղն է գրաւում դէպի Սիրիա ահաբեկիչ առաքող երկրների շարքում եւ ներկայումս աւելի քան 5600 թուրք ահաբեկիչներ այլ ահաբեկչական խմբերի կողքին, այդ երկրի տարբեր շրջաններում պատերազմում են ժողովրդի եւ բանակի դէմ։
Հաղորդման մեջ նշւած է. "Սիրիայում ծայր առած խռովութիւնների սկզբից ի վեր, բանակի դէմ մղած մարտերում շուրջ 1964 թուրք ահաբեկիչ է սպանւել"։
Սիրաիայում սպանւած թուրքերից 247 հոգին եղել են զինւորականներ, սպաներ եւ դիպուկահարներ։