Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայերով ու քրդերով բնակեցուած Սիրիայի Քամիշլի քաղաքում երեկ երեկոյեան երկու ուժգին պայթիւն է որոտացել:
Տեղի հայկական լրատուամիջոցների փոխանցմամբ, Քամիշլիի Մայամի պողոտայում գտնուող «Սթար» ճաշարանի մօտ երեկ երեկոյեան տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները ցնցել են քաղաքը:
Նախնական տուեալներով, կայ 3 զոհ եւ 6 վիրաւոր, որոնցից երկուսը հայ:
Շրջանի առեւտրական կազմակերպութիւնները նիւթական մեծ վնասներ են կրել: Այժմ քաղաքացիական պաշտպանութեան ուժերը շրջափակել են տարածքը: Ըստ պաշտօնական տուեալների, պայթիւնները կազմակերպել էին ահաբեկչական խմբաւորումները: