Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Վերջերս Թեհրանում հրատարակւել է «Արաքի հայերի պատմութիւնն ու մշակոյթը» անունով հայերղէն գիրքը։ Գրքի հեղինակն է ուսումնասիրող­բանասէր Յովիկ Մինասեանը։ Այն հեղինակի 20 տարւայ կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքն է:

«Արաքի հայերի պատմութիւնն ու մշակոյթը» գիրքը մի աղբիւր է Իրանի կենտրոնական նահանգում ապրող հայերի, այդ թւում` Արաք քաղաքի եւ Քազազի շրջանի հայկական գիւղերի բնակչութեան անցեալը, մշակոյթը, աւանդոյթներն ու սովորոյթները, կենսաձեւը եւ զբաղմունքներն ուսումնասիրելու համար։

Գիրքն առաջին անգամ հրատարակւել է հայերէն լեզւով։ Սրբագրիչն է Արմէն Դաւթեանը։ Գրքի ծաւալն է 272 էջ, տպաքանակը 1000: Այն հրատարակւել է  «Նայիրի» հրատարակչութեան կողմից: Նախատեսւած է, որ գրքի պարսկերէն թարգմանութիւնը կը հրատարակւի Իրանի մշակութային ժառանգութեան, ձեռքի արվեստների եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան կողմից։