Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունեանի մարմինը, հաղորդում է Արմէնիա TV հեռուստաալիքը։
17-ամեայ հայ աղջիկը Փարիզի ահաբեկչութիւնից յետոյ 4 օր կորած էր համարւում:
Ընտանիքը դեռեւս չի հաստատել տեղեկութիւնը:
Լոլան նոյեմբերի 13-ին հօր հետ գնացել էր «Բատակլան» համերգասրահում կազմակերպուած Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել էին
«Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել սրահում գտնուողներին: Աւելի քան 100 մարդ էր սպանուել ահաբեկչութեան ժամանակ, կան բազմաթիւ վիրաւորներ եւ անհետ կորածներ:
Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում եւ նրա արուարձաններից մէկում մի շարք ահաբեկչութիւններ եւ կրակոցներ էին գրանցուել։ Վերջին տուեալներով` զոհուել է 130 մարդ, աւելի քան 352–ը վիրաւոր է, որոնցից 99–ը ծայրայեղ ծանր վիճակում են։