Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Չնայած այս օրերի հալեպահայութեան կորուստներին, տեղի հայութիւնը շարունակում է յամառել:
Ինչպէս տեղեկացնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկեանը, քաղաքում մէկ շաբաթեայ ընդմիջումից յետոյ էլեկտրականութիւնն ու ջրամատակարարումը վերականգնուել են:
Ղամիշլիի «Ազգային Եփրատ» մանկապարտէզի ու Դամասկոսի «Ազգային միացեալ վարժարանի» սաները սկսել են ուսումնական տարին: