Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպէս որ նախատեսւած էր, Ստամբուլում հանդիպել է Հրանտ Դինքի կնոջ եւ եղբօր՝ Օրհան Դինքի հետ։

Հանդիպումն անցել է առանց լրատւամիջոցների ներկայացուցիչների։ Հանդիպումից յետոյ Օրհան Դինքը կարճ յայտարարութիւն է արել լրագրողների համար՝ շեշտելով, թէ հանդիպումն անձնական բնոյթի էր եւ հասարակութեանը համար ոչ հետաքրքիր։

Երբ լրագրողներից մէկը հարցրել է, թէ Հայոց ցեղասպանութեան հետ կապւած թեմայի շուրջ խօսե՞լ են, Օրհանը Դինքը բացասական պատասխան է տւել, հաղորդում է News.am-ը:

Իսկ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, հանգստացրել է լրագրողներին՝ ասելով. «Այնպիսի բան չենք խօսել, որ դուք չգիտէք»։