Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած Իրանի 47-րդ Համահայկական խաղերի ջահը եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի դրօշակը, երկուշաբթի առաւօտեան օրհնւեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում՝ Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ:

Ջահի օրհնութեան արարողութեանը, որը իրականացւեց Թ. Հ. Թ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի ձեռամբ, ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան, 47-րդ շրջանի խաղերը կազմակերպող Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչները եւ ջահակիր մարզիկ-մարզուհիները: Օրհնութեան կրօնական արարողութիւնից յետոյ, ջահը յանձնւեց բռնցքամարտի վետերան մարզիկ Մարտիկ Սեֆեանին, ով այս տարւայ խաղերի ջահակիրն է լինելու: