Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայոց ցեղասպանութեան ճանաչումն անհրաժեշտ է` այսօր իրականացուող ցեղասպանութիւնները կանխելու համար. պէտք է յստակ ըմբռնում լինի անցեալում կատարուածի վերաբերեալ: Չիկագոյ կատարած այցի ժամանակ նման համոզմունք է յայտնել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Գրում է The News-Sentinel կայքը:

Վեհափառը մտահոգութիւն է յայտնել աշխարհում իրականացուող զանգուածային շարունակական սպանութիւնների վերաբերեալ՝ նկատելով, որ պառակտուած աշխարհը սարսափով հետեւում է դրանց, սակայն խուսափում միաւորուել այդ երեւոյթի դէմ, իսկ երբեմն էլ հրաժարւում դրանք անուանել իր անունով:

Բռնութիւնը բռնութիւն է, իսկ այն, ինչ անում է Ի.Լ.Ի.Պ.-ը, ցեղասպանութեան նոր դրսեւորում է՝ յանցագործութիւն մարդկութեան դէմ: Հայոց ցեղասպանութեան ճանաչումն անհրաժեշտ է այսօրուայ ցեղասպանութիւնը կանխելու համար, պէտք է յստակ ընկալում լինի անցեալում կատարուածի վերաբերեալ: Պատասխանատուութիւնը կարեւոր է, ասել է Արամ Ա: