Աղբիւր՝ www.hyeli.com

 

Պարսիկ մեծ բանաստեղծ Ֆերդոսու օրւայ առիթով, «Ֆերդոսի» անւան մշակութային շքանշան է յանձնւել Իրանի արւեստի ու գրականութեան ոլորտների չորս հանրայայտ դէմքերի, այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը:

«Ֆերդոսի» մշակութային շքանշանը եւ գնահատագիրը յանձնւել է մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին:

Ըստ աղբիւրի՝ մայիսի 15-ը համընկնում է իրանցի մեծ գրող եւ մտաւորական՝ Հաքիմ Աբոլղասեմ Ֆերդոսիի օրւան: Այդ օրը Մաշհադ քաղաքում կայացած իւրայատուկ միջոցառման ժամանակ, որին ներկայ են եղել երկրի բարձրաստիճան պատասխանատուներ եւ արւեստի ու գրականութեան դէմքեր, Իրանի նախագահի օգնական եւ մշակութային ժառանգութեան կազմակերպութեան պետի ձեռամբ գնահատագրեր ու մրցանակներ յանձնւեցին չորս դէմքերի, նաեւ ծաղիկներով ողողւեց Ֆերդոսիի դամբարանը:

Շքանշանի արժանացան՝ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, դոկտ. Եաղուբ Դանեդուստը, դոկտ. Մոհամմադռեզա Ռաշեդ Մոհասէլը եւ դոկտ. Ջալալ Խալեղի Մոթլաղը: