Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքական սպառնալիքն առկայ է ամէն օր, այն օրից, երբ մենք Քեսաբ վերադարձանք: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշել է Սիրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ եւ Քեսաբի հայ համայնքի մամուլի խօսնակ Կարօ Մանճիկեանն՝ աւելացնելով, որ Էրդողանի վարչակարգն իր դաւադրութեամբ իրենց համար մշտապէս սպառնալիք կը համարուի այնքան ժամանակ, մինչեւ նրանք բացայայտ յայտարարեն, որ Սիրիայում եւ նաեւ Քեսաբում վերջ են դնում ոտնձգութիւններին:

«Անցնող տասն օրերի ընթացքում Քեսաբի վարչական սահմաններից հեռու, «Լեղի ջուր» կոչուող վայրի եւ այլ զինակէտերի ուղղութեամբ ահաբեկչական խմբաւորումները թափանցելու փորձ են արել, սակայն սիրիական հերոսական բանակը հետ է շպտել նրանց»,- նշեց Մանճիկեանը` նկատելով, որ Թուրքիայի դաւադիր ու անվստահելի հարեւան է:

«Սակայն մենք ապրում ու դիմանում ենք»,- նշեց նա: Քեսաբի վրայ ուղղուած սպառնալիքը Մանճիկեանը համեմատեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի վրայ ուղղուած սպառնալիքի հետ՝ նշելով.  «Արցախցին ճիշտ մեզ նման մէկ աչքը փակ, իսկ միւսը բաց կը մնայ, սակայն շարունակում ենք անվախօրէն ապրել: Մենք զգաստ, զգոյշ ու արթուն ցանկանում ենք ապրել Քեսաբում»:

Աւելի վաղ լուրեր էին տարածուել այն մասին, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին Քեսաբում իրավիճակը լարուել է: