Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Յունուարի 9-ին, հրթիռակոծուել է Հալեպի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդարանին կից գտնուող «Սրբուհի Ռիթա» եկեղեցին։
Ինչպէս հաղորդում է Հալէպում մեր սեփական թղթակից Զարմիկ Պողիկեանը, հրթիռակոծութեան հետեւանքով եկեղեցու կառոյցը մասամբ քանդուել է:
2014 թուականի դեկտեմբերի 30-ին զինուած ահաբեկչական խմբաւորումները հրթիռակոծութեան էին ենթարկել Հալեպի զանազան շրջաններ, այդ թւում՝ հայահոծ թաղամասեր՝ Սուլէյմանիէն եւ Նոր գիւղը: Սուլէյմանիէում ընկած հրթիռի պայթիւնի հետեւանքով վիրաւորուել էին մի քանի քաղաքացիներ, որոնց թւում նաեւ հայորդիներ: Լուրջ վնասուածքներ են կրել շրջանի աշխատավայրեր եւ բնակարաններ: