Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վերջին 126 տարուայ ընթացքում առաջին անգամ հայկական առանձին ծաղկասայլ է մասնակցել Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում ամէն Նոր տարուց յետոյ անցկացուող «Վարդերի շքերթին»:
Շքերթի հազարաւոր մասնակիցներին ամերիկահայերը ներկայացել են հայկական տարազով, հնչել է նաեւ հայկական դուդուկը: Ծաղկասայլում եղել են տարբեր թռչուններ, մրգեր, մասնաւորապէս՝ ծիրան, նուռ, խաղող, ցուցադրուել են նաեւ հայոց այբուբենը, հայկական մի գորգ: Որպէս հայկական ճարտարապետութեան մի մասնիկ՝ ներկայացուած է եղել եկեղեցու կամար՝ «Է» տառով գրութեամբ, իսկ աւանդական հայ կնոջ կերպարը խորհրդանշել է «Մայր Հայաստանը»: Ծաղկասայլում գերակշռել է որդան կարմիրը:
300 հազար դոլար արժեցած ծաղկասայլի համար ամերիկահայերն ընտրել են «Քաղաքակրթութեան օրրան» խորագիրը, իսկ ծաղկասայլն արժանացել է «Նախագահի գաւաթ» մրցանակին: