Աղբիւր՝ www.yerkir.am

 

Քեսաբում մտահոգիչ որեւէ դէպք տեղի չի ունեցել, սակայն ապահովութեան համար փոքրերին եւ տարեցներին տեղափոխել ենք Լաթաքիա: Այս մասին “Արմէնպրես”-ի հետ զրոյցում նշեց քեսաբահայ Կարօ Մանջիկեանը՝ աւելացնելով, որ բնակիչների մեծամասնութիւնը Քեսաբում է:

Նրա խօսքով` 2 օր առաջ Թուրքիայի սահմանամերձ Սեւ աղբուր գիւղից լուրեր են հասել Քեսաբ` թուրքական սահմանին ինչ-որ շարժումներ նկատւելու մասին: “Ճշգրիտ որեւէ տեղեկութիւն չկայ, թէ դրանք ինչ շարժումներ էին, պարզապէս, անվտանգութեան նկատառումներից ելնելով, սահմանամերձ գիւղերի բնակիչները տեղափոխւել են աւելի ապահով վայրեր”,- նշեց Մանջիկեանը:

Նա տեղեկացրեց, որ Քեսաբը լաւ է պաշտպանւած կառավարական ուժերի կողմից: “Զինւորականների առումով մենք մեզ ապահով ենք զգում”,- յաւելեց Մանջիկեանը՝ միեւնոյն ժամանակ նշելով, որ ոչ ոք չի կարող գուշակել` ինչ տեղի կունենայ, պիտի շարունակեն վերականգնել Քեսաբը: Մանջիկեանը նաեւ նշեց, որ Քեսաբի մերձակայքում՝ գիւղաքաղաքից 30-40 կմ հեռաւորութեան վրայ, ամենօրեայ բախումներ են ընթանում, ինչը սովորական բնոյթ է կրում: Հալէպի, Դեր Զօրի նման բախումներ չեն ընթանում Քեսաբում: “Յուսանք, որ ալեկոծումը կը մոռացւի եւ կը գնայ ու չի խանգարի ամանորեայ տօներին”,- եզրափակեց Մանջիկեանը: