Աղբիւր՝ www.asbarez.com
«Ակօս» թերթը հաղորդում է, որ կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, Պոլսի Քատըքէօյ թաղամասի հայկական եկեղեցում բռնկուած հրդեհի պատճառը բացայայտուել է:
Նախապէս կատարուած ենթադրութիւնները, թէ հրդեհը բռնկուել է մի տօնածառի լոյսերի սխալ միացման պատճառով, հերքուել է եւ հաստատուել, որ եկեղեցին կրակի է մատնուել դիտումնաւոր կերպով:
Արդարեւ, եկեղեցու նկարահանման գործիքները տեսագրել են, թէ ինչպէ՛ս կասկածեալը մուտք է գործել եկեղեցի եւ հրկիզել այն: Ենթական արդէն իսկ ձերբակալուել է: Յայտնի է դարձել, որ նա նախապէս եւս նման արարքներ է կատարել:
Հաղորդուում է նաեւ, որ հրդեհի պատճառով հազարաւոր կրօնական գրքեր ու խտասալիկներ հրկիզուել են։