Աղբիւր՝ www.tert.am

 

Սիրիայի հայաշատ Հալէպ քաղաքում երէկ տեղի է ունեցել 1957թ.-ին ծնւած Յովսէփ Պչաքչեանի յուղարկաւորութեան արարողութիւնը, որը զոհւել էր նոյեմբերի 28-ին՝ Համայում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով:

Ինչպէս տեղեկացնում է Բերիոյ լուրերի ֆէյսբուքեան էջը, զինւորական սպայ Յովսէփ Պչաքչեանի դին Հալէպի Սուրբ Աստւածածին եկեղեցի է բերւել զինւորական կարգով:

Յուղարկաւորութեան արարողութեանը ներկայ են եղել սիրիական բանակի եւ Հալէպի բարձրաստիճան պաշտօնեաներ:

Հոգեհանգստեան կարգը հանդիսապետել է Բերիոյ թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Շահան արքեպիսկոպոս Սարգսեանը, ապա արաբերէնով ու հայերէնով ելոյթ է ունեցել Տէր Տաթեւ քահանայ Միքայէլեանը՝ խօսելով հայրենասիրութեան ու ազգասիրութեան համար նահատակւած սպայ Յովսէփ Պչաքչեանի մասին:

Ապա նահատակի զէնքը սիրիական և եռագոյն դրօշների հետ յանձնւել է նահատակի եղբօրը՝ Րաֆֆի Պչաքճեանին:

Յովսէփ Պչաքճեանը փոքր տարիքից եղել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան անդամ՝ Հալէպի մասնաճիւղից: