Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

 

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը լրացուցիչ 40 հազար եւրոյի օգնութիւն է փոխանցել Սիրիայի հայութեանը: Այն հաւաքւել է նւիրատւութիւնների արդիւնքով, որի մասին կոչ էր ուղղւել յունիսի 19-ին:

Բացի այդ, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը Կիլիկիոյ կաթողիկութեան միջոցով Սիրիայի հայ համայնքներին արդէն 250 հազար եւրօ  է փոխանցել:

Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը ծրագրում է Սիրիայի հայերի համար աւելի շատ օգնութիւն հաւաքել հեռախօսամարաթօնի ընթացքում, որ տեղի է ունենալու  նոյեմբերի 19-23-ին Մարսէլի, Լիոնի, Թուլուզի եւ Փարիզի մէջ:

Սիրիայում պատերազմի եւ ջիհադականների աւերիչ գործողութիւնների հետեւանքով Հալէպ ու Քեսապ քաղաքների հայ համայնքներն անյապաղ օգնութեան կարիքն ունեն, որպէսզի կարողանան պահպանել իրենց դպրոցները, հաստատութիւններն ու սոցիալ-բժշկական ենթակառուցւածքները: